Յուլյա Նաչալովայի նախկին ամուսինը՝ Եվգենի Ալդոնինը, հրաժարվել է իր ընտանիքում մեծացնել 12-ամյա դստերը նրա մոր մահվանից հետո։ Երեխան կապրի մայրական պապիկի եւ տատիկի հետ։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է Ալդոնինի մայրը՝ Ելենան։
Նրա խոսքով՝ աղջիկը լուրջ ապրումներ ունի։ «Թոռնուհիս կապրի մայրական պապիկի եւ տատիկի՝ Յուլյայի ծնողների հետ։ Հիմա նա լուրջ ապրումներ ունի, բայց իհարկե, նրա մոտ ամեն ինչ լավ կինի։ Բոլորս ընկերներ ենք։ Բոլորս սիրում ենք միմյանց ու հարգում։ Ամեն ինչ լավ կլինի»,- հայտնել է Ալդոնինան։
Նրա խոսքով՝ որդու առաջին կնոջ անսպասելի մահն ամբողջ ընտանիքի համար որոտ էր պարզ երկնքից։ «Իհարկե, մենք չէինք կարող այդպիսի դժբախտության սպասել։ Ոչ ոք մահվանը չի սպասում 38 տարեկան հասակում։ Յուլյայի հետ հանդիպում էինք, շփվում, եւ միշտ ամեն ինչ լավ էր։ Նրա մահը հանգամանքների զուգադիպում է»,- ասել է Ելենան։
Ենթադրվում էր, որ Նաչալովայի դուստրը կապրեր Ալդոնինի ընտանիքում՝ նրա երիտասարդ կնոջ՝ Օլգայի եւ 2-ամյա որդու հետ։ Սակայն մտերիմների հետ խորհրդակցելուց հետո ֆուտբոլիստը հանգել է եզրակացության, որ դստեր համար ավելի լավ կլինի տեղափոխվել մայրական տատի եւ պապի մոտ, ում հետ նա ապրել է, մինչ երգչուհին հոսպիտալացված էր։