Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի ջահը:
Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահին վերևից նայելիս այն հիշեցնում է ճապոնական սակուրա ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ խաղերի ջահի մի հատված պատրաստվել է վերամշակված ալյումինից, որը բերվել է 2011 թվականին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից տուժած տներից: Այս կերպ կազմկոմիտեն փորձում է իր հարգանքի տուրքը մատուցել նաև նրանց, ովքեր մահացել են այդ աղետալի իրադարձությունների ժամանակ:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:
2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: