Exclusive. ապրիլին Երևանում կբացվի Dine Sky ռեստորանը

Դուբայում գրանցված ACE ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ձեռնարկել զբոսաշրջությանը խթանող մի շարք նախագծեր, որոնցից առաջինը գործունեություն կծավալի ապրիլից։ Dine Sky ժամանցի կենտրոն-ռեստորանը կգործարկվի ապրիլին, որը կլինի տարածաշրջանում միակն իր ձեւաչափով։ Այն գործում է նաեւ Դուբայում։ NEWS.am Style-ին այս մասին տեղեկացրեց նախագծի տնօրինության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտորյա Մաթեւոսյանը՝  նշելով, որ ընկերությունը տպավորված է Հայաստանում վերջին շրջանում տուրիզմի զարգացմամբ։

 

Ընկերության ներդրողները` տպավորված լինելով  Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զբոսաշրջության աճի եւ բիզնեսի համար բարենպաստ պայմաններով, այս նախագծով ցանկանում են նեցուկ լինել զբոսաշրջության էլ ավելի զարգացմանը»,- ասաց Մաթեւոսյանը՝ ավելացնելով՝ ներդրողները շնորհակալ են ՀՀ կառավարությանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին, որոնք ամեն կերպ աջակցել են Dine Sky նախագծին։

Ըստ նրա՝ երեւանյան Dine Sky-ը լինելու է վերամբարձվող պլատֆորմ՝ նախատեսված 22 անձի համար, որի աթոռները այցելուի ցանկության դեպքում կարող են պտտվել 360 աստիճան։ Պլատֆորմ-ռեստորանի այցելուները պետք է նախապես գրանցվեն։ Երկնքի սիրահար գուրմանները պլատֆորմի վրա կանցկացնեն 1.5 ժամ՝ 50 մետր բարձրության վրա։ Արդեն նախապես ընտրված մենյույով, Dine Sky այցելուները կարող են պատվիրել, տաք ուտեստներ, աղցաններ, խորտիկներ ու աղանդեր։

Comments (0)
Add Comment