«Չեմ դադարի սիրել աղջիկներին». Եգոր Կրիդը հերքել ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեղեկությունները

Երիտասարդության կուռք Եգոր Կրիդի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին տեղեկությունները վաղուց են պտտվում։ Ասում են, թե 24-ամյա երգիչը պատահաբար չէ մշտապես փոխում աղջիկներին. նրանք միջոց են՝ պահպանելու համար սեքսուալ մաչոյի կերպարը։ Black Star-ի արտիստը, իհարկե, հերքում է այդ տեղեկությունները, իսկ նրա կոլեգաները լռություն են պահպանում՝ ամենայն հավանականությամբ չցանկացնելով վիճել Թիմաթիի հետ։

Այս կանոնը, սակայն, չի տարածվում արտասահմանյան արտիստների վրա, ինչն ապացուցել է ամերիկացի ռեփեր Asap Rocky-ն։ Երաժիշտը վերջերս համերգով է հանդես եկել քաղաքի ակումբներից մեկում, ավելի ուշ համացանցում է հայտնվել նրա խոսակցությունը երկրպագուներից մեկի հետ։ Երգիչը խոստովանել էր, որ ակումբում իրեն հանգիստ չի տվել ռուս արտիստ Եգոր Կրիդը, ով համասեռամոլի տեսք է ունեցել եւ համատեղ լուսանկար է խնդրել։

Այդ հայտարարությունից հետո Կրիդի հասցեին բազմաթիվ խայթող մեկնաբանություններ են հնչել, եւ արտիստը ստիպված էր իրեն ատողներին անձամբ պատասխանել։ Եգոր Բուլատկինը (երգչի իսկական անունը) կոչ է արել չհավատալ սուտ նամակագրություններին, որոնք արվել են ֆոտոշոփի միջոցով, ինչպես նաեւ վստահեցրել է հանրությանը, որ թեեւ հարգում է համասեռամոլներին, «չի դադարում սիրել աղջիկներին, իսկ նրանք՝ իրեն»։ Բացի այդ՝ արտիստը հայտարարել է, որ դեմ չէ «բառերի համար պատասխանատվության ենթարկել եւ ըստ օրենքի պատժել» նրանց, ովքեր իր մասին լուրեր են տարածում։

Չար լեզուները պնդում են, որ մոտական ժամանակներում Եգորի կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ըստ տեղեկությունների՝ նրա թիմը պատրաստվում է վերջին համերգներին եւ նրանք չունեն հետագա պայմանագիր Black Star-ի հետ։ Թիմաթին ամեն դեպքում որոշել է դադարեցնել համագործակցությունը Կրիդի հետ եւ շուտով նա ստիպված կլինի հանդես գալ որպես Եգոր Բուլատիկն՝ ի ուրախություն «երկրպագուների», ովքեր միշտ իր հետ են»։

Comments (0)
Add Comment