Հայտնի է դարձել կանանց շրջանում պլաստիկ վիրահատության նոր գլխավոր թրենդը

«Հարուստ կնոջ դեմք»-ը դարձել է 2019թ․պլաստիկ վիրահատության գլխավոր թրենդը՝ տեղեկացնում է The Sun-ը։

Բրիտանացի վիրաբույժ Դիրկ Կրամերի խոսքով՝ գործողությունը ներառում է ֆիլլեր՝ տեղային ներարկման լցոնիչ, քիմիական պիլինգ և բոտոքսի ներարկում։ «Հարուստ կնոջ դեմք»-ը հատկապես տարածված է 20-29 տարեկան կանանց շրջանում, որոնք երազում են ունենալ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու՝ Քայլի Ջեների արտաքինը։

«Որոշ շրջանակներում փքված դեմքի գեղագիտությունը գործնականում նոր Louis Vuitton պայուսակն է, որը անմիջապես ճանաչելի կարգավիճակի և բարեկեցության նշան է», – բացատրել է բժիշկը:

Comments (0)
Add Comment