Երևանի կենդանաբանական այգում համալրում կա: Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու ձագը:
«Արմենպրես»—ին Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ նորածնի հայրը՝ Կրիկունը, կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի ժառանգն է, իսկ մայրը՝ Վրաստանից ժամանած Տոտոն:
«Մեր էջի սիրելի հետևորդներին առաջարկում ենք անուն ընտրել տղային անվանակոչելու համար»,-գրում է Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում: