Քիմ Քարդաշյանի վիճակը վատանում է. հիվանդությունը զարգանում է

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել զարգացող լուրջ հիվանդությունը։ Քանյե Ուեսթի կնոջ մոտ պսորիազ է ախտորոշվել, որը գեղեցկուհուն խանգարում է ապրել։ Instagram-ի Stories բաժնում նա սելֆի է հրապարակել առանց դիմահարդարման, որում երեւում են մաշկի հատվածները, որոնք ախտահարել է պսորիազը։

Առայժմ Քիմին հաջողվում է դրանք թաքցնել դիմահարդարման միջոցով, սակայն եթե հիվանդության զարգացումը կանգ չառնի, դա եւս չի օգնի։

Երկու տարի առաջ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է պսորիազով։ Հիվանդությունը զարգանում է։ Հետագա տարածումը կանխելու համար Քարդաշյանը խիստ սննդակարգի է հետեւում եւ յուրաքանչյուր երեկո կորտիզոնային քսուկ օգտագործում։

Հայուհին երկրպագուների հետ կիսվում է հրապարակումներով, որոնք վերաբերում են իր հիվանդությանը։ Ավելի վաղ՝ մարտին, նա տեսանյութ էր հրապարակել, որում եւս նկատելի էին պսորիազի ախտանշանները։ Սակայն այդ ժամանակ բշտիկները ծածկել էին միայն նրա դեմքը։

Comments (0)
Add Comment