Ստաս Միխայլովը չեղարկել է երևանյան համերգը

Երգչի ներկայացուցիչները հայտնել են համերգի չեղարկման պատճառը։

Ռուս երգիչ Ստաս Միխայլովը չեղարկել է Երևանում կայանալիք մենահամերգը, որը նախատեսված էր ապրիլի 2-ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց երգչի մենեջեր Թաբրիզ Շահիդին։

«Մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտնել, որ համերգի կազմակերպիչների անբարեխղճության և պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով Ստաս Միխայլովի մենեջմենթը որոշել է չեղյալ հայտարարել ապրիլի 2-ին Երևանում նախատեսված համերգը», – ասաց նա։

Երգչի ներկայացուցչի խոսքով՝ նա իր կարիերայի ընթացքում ոչ մի համերգ չի չեղարկել սեփական կամքով։

«Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Բոլոր տոմսերը հնարավոր է վերադարձնել այնտեղ, որտեղից գնել եք», – նշեց նա։

Միխայլովն ամեն դեպքում հույս ունի մոտ ապագայում ելույթ ունենալ Երևանում։

armeniasputnik.am

Comments (0)
Add Comment