Академия здоровой жизни»-ն ներկայացնում է մեղրով և օսլայով չինական դիմակ, որը սնուցում, հարթեցնում է մաշկը և նվազեցնում է մաշկի պիգմենտային բծերը:
Ի՞նչ է անհրաժեշտ այս հրաշք դիմակը ստանալու համար:
Բաղադրություն
- 1 թ/գ մեղր
- 1 թ/գ օսլա
- 1 թ/գ աղ
Մեղրն ու օսլան խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Խառնուրդին ավելացրեք մանրացրած ծովի աղ (կարող եք ծովի աղը փոխարինել յոդացված աղով): Ամբողջը խառնեք:
Եթե մաշկը գերզգայուն է կամ չոր, ապա դիմակին ավելացրեք նաև 1 թ/գ կաթ: Դիմակը պատրաստ է: Այժմ կարող եք այն քսել դեմքին մի քանի շերտով, քանի դեռ դիմակը չի վերջացել:
Դիմակը պահեք 25 րոպե, ապա լվացեք: Եթե տհաճ զգացողություն ունենաք, անմիջապես լվացեք դիմակը ջրով:
Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում դիմակը դնել երկու օրը մեկ անգամ՝ 20 օր շարունակ:
Այս դիմակն օգնում է ձգել, հարթեցնել և առողջ տոն հաղորդել դեմքին: