երջերս հայտնի դարձավ, որ 28-ամյա մոդել Բլեք Չայնան, որի իրական անունն Անժելա է, դուստր է ունեցել հեռուստաաստղ Ռոբ Քարդաշյանից։ Փոքրիկին Դրիմ Ռենե են անվանել։ Այժմ հայտնի զույգը պատրաստվում է ամուսնանալ։
radaronline.com-ը գրում է, որ ամուսնությունից հետո Անժելան ցանկանում է Քարդաշյան ազգանունը վերցնել, ինչն ամենևին էլ չի ուրախացնում այս ազգանունը կրող այլ հեռուստաաստղերին։ Քիմը՝ քույրերի ու մոր հետ դեմ է այս նախաձեռնությանը, և հավանականություն կա, որ նրանք շուտով դատական գործ կսկսեն Բլեքի դեմ։
Հայտնի քույրերը Քարդաշյան ազգանունով մի քանի տասնյակ բրենդներ ունեն, իսկ Բլեքը նոր բրենդ է ցանկանում գրանցել՝ «Անժելա-Ռենե Քարդաշյան» անունով։ Քարդաշյաններն արգելափակվել են նրա այդ հնարավորությունը, և հայտարարել են, որ Բլեքը փորձում է հայտնի ընտանիքի ազգանունը օգտագործել սեփական շահի համար։
Նրանք նաև հայտնել են, որ Բլեք Չայնայի գործողությունները կարող են վնասել Քարդաշյանների ընտանիքի հեղինակությանը։