Արտյոմ Հակոբյանը փակագծեր է բացում

Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Hrachya Keshishyan- ի գրառումն է Ինստագրամում։ Գրառումը իր մեջ դժգոհության տարր է պարունակում, հատկապես «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման հետ կապված։ Դեղինով ընդգծել եմ այն հատվածը, որի վերաբերյալ հարց ունեմ։ Հրաչ ջան, այդ սրճարանի սեփականատերերից մեկը,որը նաև Արմենիա Հ.Ը. սեփականատերերից է, 2018 ի ապրիլյան հեղափոխությանը իմ ակտիվ մասնակցության համար՝ այսինքն քաղաքական հայացքների անհամապատասխանության հիմքով, հրահանգ էր տվել դադարեցնել Արմենիա հեռուստաընկերության հետ իմ ունեցած պայմանագիրը «3OFF» ժամանցային հաղորդման վերաբերյալ, և իմ ծրագիրը փակվեց։ Բնականաբար ես որոշ ժամանակով անգործ մնացի։ Ինչպես դու ես արտահայտվել քո գրառման մեջ ՝ » առանց քննարկելու, չառաջարկելով ալտերնատիվ, կամ որոշակի փոխհատուցում, հենվելով պայմանագրի դադարեցման իր միակողմանի իրավունքի վրա, ուղղակի վատություն անելով ինձ։» Հիմա հարցը՝ բա ինքը չէ՞ր մտածում, որ սխալ ա վարվում։ Հ.Գ. Բումերանգի օրենքը գործում ա ապեր»:

Comments (0)
Add Comment