Նախօրեին կայացել է iHeartRadio Music մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Մարեն Մորիսն արժանացել է երեկոյի ամենահեղինակավորանվանակարգերից մեկի մրցանակին: «Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթել է նրա The Middle կոչվող կատարումը, որը նա ստեղծել է Grey էլեկտրոնիկ դուոյի և Zedd պորդյուսերական թիմի հետ համատեղ:
Երեկոյի ժամանակ Մորիսը բոլորին տպավորել է իր փայլուն զգեստով, որն ընդգծել է գեղեցկուհու սլացիկ կազմվածքը և հայտնվել երկրպագուների ուշադրության կենտրոնում։
Երգչուհին հավակնում էր նաև լավագույն սոլո կատարման մրցանակին, սակայն այդ դեպքում բախտն ավելի քիչ է ժպտացել նրան։
Մրցանակաբաշխության ընթացքում Մարենը նաև հնարավորություն է հանձնելու Թեյլոր Սվիթի մրցանակը, որին վերջինս արժանացել էր տարվա լավագույն համերգային շրջագայությունը կազմակերպելու համար: