«Ես նույնպես զգացմունքներ ունեմ, մարդկանց գրառումները հաճախ ցավոտ են լինում». Քենդալ Ջեններ

Քենդալ Ջեններն իր հեռուստատեսային հայտնիությունն օգտագործում է մոդելական կարիերան խթանելու համար: Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերաանը, սրա վառ ապացույցն Ինստագրամում Քենդալի  հրապարակված լուսանկարն է, որտեղ նա գովազդում է իր և քրոջ՝ Քայլիի ստեղծված հագուստների գիծը:

23-ամյա գեղեցկուհին լուսանկարում ներկայանում է մոխրագույն, մինիմալիստական բիկինիով, որի շնորհիվ կարելի է տեսնել ռեալիթի շուների աստղի գեղեցիկ կազմվածքը:

Լուսանկարի մեկնաբանություններում Քենդալը հայտարարում է ամառային սեզոնի բացումն ու իր հետևորդներին հորդորում ձեռք բերել նման լողազգեստ:

Միևնույն ժամանակ, «Allure» ամսագրի հետ զրույցում Քենդալն անկեղծացել է օնլայն ծաղրուծանակը հաղթահարելու հետ կապված իր դժվարությունների մասին: Մոդելի խոսքով, ժամանակին օրեր շարունակ արտասվում էր սոցցանցերում հնչող վիրավորանքների և ծաղրական գրառումների պատճառով:

 

«Ինձ ճիշտ հասկացեք, ես գերմարդ չեմ: Եմ նույնպես զգացմունքներ ունեմ և մարդկանց օնլայն գրառումները հաճախ շատ ցավոտ են լինում», — ասել է Քենդալը:

Comments (0)
Add Comment