Insider պարբերականի տեղեկություններով` Մելանյա Թրամփը հրաժարվում է դայակ վարձել 11-ամյա որդուն՝ Բարրոնին խնամելու համար:
Դեռևս 2015 թվականին, People ամսագրին տված հարցազյույցի ժամանակ, Մելանյա Թրամփը նշել է պրակտիկ ապրելու և երեխաներին ինքնուրույն մեծացնելու կարևորությունը, ինչի հետ համաձայն է նաև Դոնալդ Թրամփը:
Դայակ չվարձելն ու սեփական ուժերով երեխաներին խնամելը նոր թրենդ է դարձել ֆինանսապես կայացած և ազդեցիկ ընտանիքներում: Տիկին Թրամփը կիսվել է երեխաներին դաստիարակելու իր փիլիսոփայությամբ Parenting.com պարբերականի հետ` նշելով, որ ինքը «լրիվ դրույքով» մայր է, ինչն իր առաջին և ամենակարևոր աշխատանքն է: Միացյա Նահանգների առաջին տիկինը նաև մանրամասնել է, որ սեփական բիզնեսով զբաղվել սկսել է միայն Բարրոնի՝ դպրոցական տարիքի հասնելուց հետո:
Այդ ժամանակաշրջանում Մելանյայի պատրականությունների մեջ է մտել տղային դպրոց տանելն ու բերելը, նրան, գոնե, մի քանի ժամ ընկերակցելը, նրա համար նախաճաշ ու ճաշ պատրաստելը՝ չնայած Թրամփների ընտանիքը վաղուց անձնական շեֆ-խոհարար ունի:
Այս տեղեկությունը լայնորեն քննարկվում է ամերիկյան մամուլում, քանի որ այս ամենին հակառակ, The New York Post պարբերականը հաղարդում է, որ Թրամփների ընտանիքը, այնուամենայնիվ, վարձել է դայակ Բարրոնի համար: Պարբերականը նշում է, հարցազրույցներից մեկի ժամանակ որ հենց Դոնալդ Թրամփն է ասել, որ իրենք մի կին են վարձել՝ Բարրոնի հետ աշխատելու համար: Չնայած դրան, չկա որևէ փաստացի հղում նրան, որ Թրամփն իրականում ասել է նման բան:
Աղբյուրը ՝ tert.am