Վիկտոր Դրոբիշի պրոդյուսերական կենտրոնի նախկին PR տնօրեն Անաստասիա Ուխարովան, ով աշխատել է Նաստասյա Սամբուրսկայայի հետ, ինքնասպանության անհաջող փորձից հետո հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Նա աշխատել է բազմաթիվ աստղերի հետ, սակայն նախորդ տարվա աշնանը Ուխարովային հեռացրել են աշխատանքից։
Պրոդյուսերի հետ կապերի շնորհիվ նա կարողացել է ծրագիր կազմակերպել ռուս աստղերի մասնակցությամբ։ Անաստասիան գումար է հավաքերել (մոտ 5 մլն ռուլի), ապա անհետացել։
«Նրա գործունեությունն այդքանով ավարտվել է. ոչ հետագա առաջխաղացում եւ ոչ էլ գումարի վերադարձ չի եղել։ Նա հեռախոսազանգերին չի պատասխանել, դադարել է կապի դուրս գալ»,- նրա ծանոթը պատմել է «Սթարհիթ»-ին։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Ուխարովան Մոսկվայի ծայրամասում գտնվող բնակարանում թաքնվել է պարտատերերից։ Նախորդ շաբաթ նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում. Ուխարովան ինքնասպանության փորձ է կատարել։
Անաստասիան 2011թ.-ին արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել խարդախության համար։ Նա 10 մլն-ի չափով պարտքով գումար էր վերցրել բիզնեսմենից եւ թաքնվել։
Աղբյուրը ՝ News.am