5-րդ ալիքը շարունակում է զարմացնել իր նորանոր և հետաքրքիր ծրագրերով։ Ժամանցի սիրահարներն արդեն տեղյակ են, որ 5-րդ ալիքի եթերում արդեն հեռարձակվում է նոր նախագիծ, որի առաջին եթերաշրջանի մեկնարկը տրվել է դեռ անցած շաբաթ։ «Ծրագիրն ակտուալ է այնքանով , որ այն վերաբերում է ընդհանուր և արմատական ոճափոխությանը։ Մեզ դիմում են համարձակ կանայք և աղջիկներ, ովքեր հոգնել են իրենց նույն ոճից և ցանկանում են նորաոճ սանվածք, հագուստի ոճային փոփոխություն և այլն»,- Vesti.am-ի հետ զրույցում ծրագրից մանրամասներ ներկայացրեց հաղորդավարուհի Դինա Ակոպովնան։
Վերջինիս դիտարկմամբ՝ առաջին եթերից հետո աննկարագրելի թվով զանգեր և հաղորդագրություններ ստացվեցին այն կանանցից, ովքեր ցանկացան իրենց արտաքին գեղեցկությունը վստահել, ծրագրի շրջանակներում համագործակցող դիմահարդարներին, ոճաբաններին և վարսահարդարներին։
«Պարտադիր չէ, որ ոճային աղջիկներն իրենց զգեստապահարանում ունենան ամենաթանկ ու վերջին մոդելի հագուստ, պարզապես հարկավոր է կազմվածքին համահունչ հագուստի ճիշտ ընտրություն, իսկ այդ հարցում մեր մասնակիցներին օգնում են պրոֆեսիոնալ մանսագետները։ Հաճախ մեզ դիմում են կանայք ովքեր, ցանկանում են կտրուկ փոփոխություն, սակայն «չեն համարձակվում», ճիշտ խորհրդատվության դեպքում մեր իմիջմեյքերների հետ գալիս են միևնույն հայտարարի։ Իսկ իրականում ինչ պատկեր է ստացվում հետևեք մեր հաղորդումներին, և միգուցե հաջոդ փոփոխություն իրականացնողը կլինենք հենց դուք»,- հավելեց Դինա Ակոպովնան։
Հիշեցնենք, որ ծրագիրը կարող եք դիտել 5-րդ ալիքի եթերում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 23։00։