Առաջին հավաքածուի ամբողջ տեսականին 1 օրում վաճառելուց հետո Ջասթին Բիբերը թողարկում է երկրորդ հավաքածուն

Ջասթինը Բիբերին պատկանող House of Drew հագուստի բրենդը թողարկում է երկրորդ հավաքածուն։ Նոր տեսականին բաղկացած է 14 տեսակի հագուստից, որոնց հիմնական մասը արժեն 148 դոլար, սակայն կան նաև ավելի մատչելի հագուստներ։

Հետևելով Քանյե Ուեսթի օրինակին` Բիբերը մշտապես կրում է իր բրենդի արտադրանքը: Ինչ վերաբերում է անունի ընտրությանը, Բիբերը կանգնել է Drew տարբերակի վրա, քանի որ այն իր երկրորդ անունն է:

Բրենդի առաջին հավաքածուի ամբողջ տեսականին վաճառվել էր ընդամենը մեկ օրում: Այն թողարկվել էր հունվարի 29-ին, բաղկացած էր 148 դոլար արժողությամբ հուդիներից (գլխանոցով վերնազգեստ), բլուզներից, հարմարավետ տաբատներից ու շապիկներից:

Չնայած երգչին պատկանող ընկերությունը հայտարարել է երկրորդ հավաքածուի թողարկման մասին, դեռևս կան շատ հաճոխորդներ, որոնք հունվարից պատվիրել են առաջին հավաքածուի հագուստներից, սակայն դեռ չեն ստացել դրանք։

Չնայած բիզնեսում գրանցած հաջողություններին` ամերիկյան մամուլը վերջին շրջանում հաճախ է գրում, որ Բիբերն անձնական խնդիրներ ունի։ Ըստ այդմ` երգիչը խոր դեպրեսիայի մեջ է և այժմ հատուկ բուժում է ստանում:

Comments (0)
Add Comment