Քլոե Քարդաշյանը բացահայտել է հիանալի կազմվածքի գաղտնիքը

34-ամյա ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հայտնի հրատարակչությանը պատմել է, թե հիանալի կազմվածք ունենալու համար ինչի միջով է ստիպված լինում անցնել։

Entertainment Todaу-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ ամբողջ կյանքում ստիպված է եղել հետեւել քաշին եւ արտաքին տեսքին, քանի որ այդ ստանդարտները թելադրում է Հոլիվուդը։ Այս հարցում նրան օգնել են կանոնավոր, ծանրաբեռնված մարզումները եւ ճիշտ սնվելը։

 

«Վերջին հինգ տարիների ընթացքում ճամփորդում եմ աշխարհով եւ փնտրում եմ հնարավոր ամեն բաղադրամտոմս, որոնք կօգնեն հետեւեն քաշին։ Ինչ միջոցների ասես չեմ դիմել։ Այդ թվում նաեւ շատ թանկարժեք», — ասել է նա՝ ընդգծելով, որ ամենից շատ նրան օգնել է Կետո դիետան։

Կետո դիետան, նույն ինքը կետոգեն կամ կետոնայինն է, որը ցածր ածխաջրերով առավելագույն ճարպերով եւ չափավոր սպիտակուցներով սնունդ է։ Ուշադրություն, նման սննդակարգ ոչ բոլոր օրգանիզմների համար է օգտակար։

Եվ այն փաստը, որ այն դիետան պահպանում են այնպիսի սուպերաստղեր, ինչպիսիք են Հոլլի Բերին, Մեգան Ֆոքսը, Սալմա Հայեքն ու Քարդաշյանների ողջ ընտանիքը, չի նշանակում, որ այն համապատասխանում է բացառապես բոլորին։

Այնուամենայնիվ չենք կարող չնշել, որ Քլոեն հիասքանչ տեսք ունի։ Այստեղից եզրակացություն․ պետք է քրտնաջան աշխատել եւ միշտ։ կարեւոր է գտնել անհրաժեշտ բանաձեւ։

Comments (0)
Add Comment