Առաջին հրապարակումը՝ 92 տարեկան հասակում. Եղիսաբեթ Երկրորդը յուրացնում է սոցիալական ցանցերը

 

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն առաջին հրապարակումն է արել Instagram-ում։ Թագավորական տան 92-ամյա ղեկավարը սեփական էջ չունի, այդ պատճառով օգտագործել է թագավորական ընտանիքի հաշիվը։ Նշենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներին թույլ չի տրվում անձնական էջեր ունենալ սոցիալական ցանցերում։ Բոլոր նորությունների մասին հայտնում են Instagram-ում  եւ Twitter-ում հատուկ այդ նպատակով ստեղծված հաշիվները։

Եղիսաբեթ Երկրորդը հրապարակել է նամակի լուսանկարը, որը հասցեագրված է եղել իր նախապապին՝ արքայազն Ալբերտին։ Հեղինակը Չարլզ Բեբիջն է, ով առաջին հաշվիչ մեքենայի հեղինակն է։ Եղիսաբեթ Երկրորդը հրապարակման մեջ նշել է, որ այդ փաստաթուղթը հայտնաբերել է թագավորական արխիվում։

Comments (0)
Add Comment