Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Inc-ը պնդում Է, որ իր նոր տեխնոլոգիան թույլ կտա Էլեկտրաքառերի լրալիցքավորման ժամանակը կրճատել մինչեւ 15 րոպե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է Tesla-ի հաղորդագրության մեջ, Supercharger V3 նոր համակարգերն արդեն տեղակայված են Կալիֆոռնիայի նահանգի Ֆրիմոնտում եւ աստիճանաբար կհայտնվեն մյուս տարածաշրջաններում: Առայժմ դրանք կարող են օգտագործել միայն Tesla Model 3 ավտոմոբիլները, սակայն նախորդ մոդելների ծրագրային ապահովման նորացումը շուտով թույլ կտա անցնել նոր տեխնոլոգիային:
2019 թվականի վերջին Tesla-ն մտադիր Է կրկնապատկել մեկ օրում լրալիցքավորվող Էլեկտրամոբիլների թիվը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: