Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Փարիզ, որտեղից էլ Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում ներկայացել է total հովազային look-ը։
«Դուք չեք հասկանում․․․ Սա Alaia-ն է», — մեկնաբանել է լուսանկարը Քիմը։
Peopletalk-ը հայտնել է, որ բոդին, վերարկուն եւ նույնիսկ գարնանային կոշիկները 1991թ․-ի Azzedine Alaia-ի հավաքածուից են։ Բոդին արժե $6500, կոշիկները՝ $2060, իսկ վերարկուի արժեքը հայտնի չէ, սակայն համեմատելով բոդիի արժեքի հետ, կարելի է ենթադրել, որ էժան չէ։ Ի դեպ, արեւային ակնոցը Bulgari ապրանքանիշի է, որը Քիմի ոճաբանի էքսքլյուզիվ ձեռքբերումն է։
Ֆրանսիական մայրաքաղաքում իր հետ տեղի ունեցածից հետո տարօրինակ էր նրա հայտնությունն այնտեղ։ 2016թ․-ին նրան թալանել էին եւ այդ դրվագը նրա համար ճակատագրական էր, քանի որ դեպքից հետո հայուհին տեսախցիկների առջեւ եւ սոցցանցերում չի ցուցադրում իր հարստությունը։
Սակայն, թե այս անգամ ինչու է նա մեկնել Փարիզ դեռ չեն հայտնում։