Սնկի խորոված. հրաշալի այլընտրանք բուսակերների համար

Բաղադրիչներ

  1. Շամպինիոն – 600 գ
  2. Կիտրոնի հյութ – 2 ճ/գ
  3. Կարմիր աղացած պղպեղ – 1 թ/գ
  4. Սոյայի սոուս – 4 ճ/գ
  5. Սամիթ (մաղադանոս կամ կանաչ սոխ)
  6. Արևածաղկի ձեթ – 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Սունկը լվանալ և լավ չորացնել:
  2. Սունկը տեղափոխել չոր տոպրակի մեջ:
  3. Սնկի վրա ավելացնել կարմիր աղացած պղպեղը, բուսական յուղը, սոյայի սոուսը, աղը, մանր կտրատված սամիթը և կիտրոնի հյութը:
  4. Լավ խառնել և թողնել, որ տոպրակի մեջ 30 րոպե մարինացվի:
  5. Խորովածի համար նախատեսված փայտիկները մի քանի վայրկյան թրջել ջրով:
  6. Սունկը անցկացնել փայտիկների վրա:
  7. Պատրաստի սունկը տեղադրել տապակի վրա և 15 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Comments (0)
Add Comment