New School հումորային նոր նախագծի առաջին լուսանկարներն ու մանրամասները

Stand Up հումորային հաղորդաշարի թիմը հեռուստադիտողներին նոր առաջարկ ունի` New School Comedy շոուն, որը կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանում։ Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանն ասաց, որ New School Comedy-ի բեմից հումորային համարներով հանդիսատեսին կուրախացնեն ոչ միայն Stand Up-ից հայտնի, այլև նոր հումորիստներ։

«Բեմին կտեսնենք և՛ Stand Up նախագծից արդեն հայտնի դեմքերի, և՛ շնորհալի նոր երիտասարդների, որոնք ունեն Ուրախների և հնարամիտների ակումբից են։ Եկել է ժամանակը, որ իրենք եթերում լինեն հենց այն ժանրում, որում իրենք, կարծում եմ, առավելագոււյնս լավ կարող են ներկայանալ»,- ասաց Սարգիս Մնոյանը ու հավելեց, որ կլինեն, ոչ միայն բեմական, այլև տեսանկարահանված համարներ։

Պրոդյուսերը մանրամասնում է, որ գնահատել են Stand Up նախագծի ստեղծագործական հնարավորություններն ու որոշել անել ավելի ընդլայնված շոու. «Stand Up նախագիծը հեռարձակվել է երեք եթերաշրջան, ինչը պատճառը դարձավ նախաձեռնելու այս հաղորդումը։ Հասկացանք, որ կարող ենք այլ շոու ներկայացնել այն հիմքի վրա, որը մեզ տվեց Stand Up-ը։ Սա կտարբերվի արդեն հայտնի մոնո ժանրից, այստեղ կլինեն շոուով հագեցած համարներ, երաժշտական համարներ, մի քանի հոգուց բաղկացած համարներ».

Նախագծի կրեատիվ պրոդյուսերներն են Վահան Մովսեսյանն ու Արտուշ Գևորգյանը: Վերջինս նշեց, որ այս ձևաչափով հաղորդումներ եղել են, ապա հիշեցրեց new school արտահայտության նշանակությունը՝ դասականը փոխարինել նորով ու թարմություն առաջարկել արվեստում: «Մենք կմերժենք հին հումորը և հեռուստադիտողին կներկայացնենք նոր, համով-հոտով, ժամանակակից հումոր, ինչը, վստահ եմ, բոլորին դուր է գալու»,- ասաց նա` հավելելով, որ ինքը նույնպես լինելու է եթերում։

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ շեշտեց. «Ucom-ի հեռուստադիտողները քաջատեղյակ են, որ սթենդափի ժանրը բավականին նոր է Հայաստանում, սակայն արդեն կան սիրված ու շնորհալի կատակերգուներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողացել են արժանանալ մեր բաժանորդների ուշադրությանը։ Այս ժանրում իրենց ուժերը փորձող երիտասարդներին հաջողություն եմ մաղթում, իսկ Ucom հեռուստատեսային ցանցի բաժանորդներին հիշեցնում եմ, որ «Տեսավարձույթ» բաժնում մշտապես կկարողանան դիտել հայկական ու համաշխարհային հեռուստաարտադրանքի ամենաորակյալ, ամենապահանջված և ամենահետաքրքիր նմուշները»։

Աղջիկներն էլ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան նախագծում։ Stand Up-ից հեռուստադիտողին հայտնի Մաշա Մուշադյանն ու դերասանուհի Անյա Սահակյանը կներկայացնեն հումորի իրենց չափաբաժինը։

Անյան նշեց, որ հեռուստադիտողը հասցրել է իրեն ճանաչել, որպես համարձակ կերպար, թե ինչպիսին կլինի New School-ում՝ ինքն էլ դեռ չգիտի։  «Փակագծերը բացել չեմ ուզում։ Այս պահին նկարահանում ենք առաջին հաղորդումը։ Այսօր կոնկրետ համարներ չեն լինելու, սկզբի համար միայն նախագծի ռեզիդենտներին են ներկայացնելու։ Իհարկ,  ինձ համար էլ է անակնկալ, թե ես ինչ պետք է անեմ հետագայում, բայց գիտեմ, որ և՛ կերգեմ, և՛ կպարեմ, և՛ դերասանական հմտություններով կներկայանամ»։

Նրանց հումորը կլրացնի երաժշտական մասը, որի պատասխանատուն Սիփան Քարամյանն է։ «Ես ապահովում եմ նախագծի երաժշտական մասը՝ stand up ժանրում։ Նմանակելու եմ տարբեր հայտնի կատարողների, դիտարկումներ եմ անելու առօրյայի մասին, առհասարակ, ներկայացնելու եմ ծիծաղելի երևույթներ, բայց երաժշտական ֆորմատում»,- ասաց նա` ավելացնելով, որ բեմում մենակ չի լինելու, ներկայանալու է լավագույն ընկերոջ՝ դաշնամուրի հետ։

Comments (0)
Add Comment