Հայ բռնցքամարտիկներն սկսել են մարզումներն ԱՄՆ-ում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Գոռ Երիցյանը, Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանն արդեն սկսել են մարզումներն ԱՄՆ-ում: Առջևում սպասվում են սպարինգ մենամարտերը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկներն ԱՄՆ-ում են մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Նրանք տեղում շուրջ երկու ամիս կմարզվեն: Միացյալ Նահանգներում «PunchTeam»-ին է միացել նաև Հովհաննես Բաչկովը: Տղաները սպարինգ մենամարտեր կանցկացնեն աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:

Comments (0)
Add Comment