Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախկին կնոջ, ով մեղադրում է դերասանին իր հանդեպ ընտանեկան բռնություն կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպը նշել է, որ երբեք վատ չի վերաբերվել կնոջը, իսկ վերջինիս մեղադրանքները սուտ են: Դերասանը պահանջում է որպես փոխհատուցում իրեն վճարել 50 մլն ԱՄՆ դոլար: