«Տպավորություն թող չլինի, որ մենք առանձին խոսակցություն ենք ունեցել, և մեր հարցը լուծվեց՝ նման բան չկա». Արման Նավասարդյանը՝ Նազենի Ղարիբյանի հետ հանդիպման մասին

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շուրջ առաջացած աղմուկին, հավաստիացրեց, որ փաստաթղթում, որը Մշակույթի նախարարությունն ուղարկել է Կառավարություն, որևէ խոսք չկա Համազգային թատրոնը փակելու մասին, խոսքը միայն վարչարարությունն ավելի օպտիմալ դարձնելու մասին է։ Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել թատրոնի անձնակազմի հետ, որի ընթացքում բավականին կառուցողական քննարկում է եղել։

168.am-ը Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանից հետաքրքրվեց, թե Նազենի Ղարիբյանի հետ կառուցողական քննարկումից հետո արդյո՞ք եկել են որևէ եզրակացության..

«Ես կասեի, որ այդ հանդիպմանն ավելի շատ քննարկել ենք տվյալ հարցի վերաբերյալ մեկնաբանությունները։ Այսինքն՝ այն, ինչ մենք չենք կարողացել հասկանալ, կամ սխալ տպավորություն է եղել հարցազրույցներից։ Մենք փորձել ենք իրականում դա հասկանալ։ Քննարկել ենք Համազգայինի կենսագործունեությունը, ապագան, անելիքները և ներկան։ Որոշակի որևէ հարց չի եղել, այսինքն՝ այն տեսակ տպավորություն թող չլինի, որ մենք առանձին խոսակցություն ենք ունեցել, և մեր հարցը լուծվեց, նման բան չկա»,- ասաց Համազգային թատրոնի տնօրենը։

Նշենք, որ Մշակույթի փոխնախարարը նույն հանդիպմանը հայտարարեց, որ կրկին Համազգային թատրոնի անձնակազմի հետ պետք է հանդիպի և վիսկի խմեն։

Comments (0)
Add Comment