44-ամյա խորվաթ բռնցքամարտիկ Մարկո «Կրոկոպ» Ֆիլիպովիչը որոշել է ավարտել մարզական կարիերան: Բռնցքամարտիկը նման եզրահանգման է եկել «Bellator 2016» մրցաշարում Ռոյ Նելսոնի հետ կայացած մենամարտից հետո, որում նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:
Մենամարտից հետո Ֆիլիպովիչը կաթված է ստացել և հայտարարել է, որ այլևս չի կարողանում գլխին հարվածներ ստանալ: Հիմա նրա հետ ամեն ինչ նորմալ է, սակայն այս անգամ, բռնցքամարտիկի խոսքերով, իր բախտը բերել է:
Հավելենք, որ Մարկոն MMA-ում 38 հաղթանակ է տոնել, կրել 11 պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ-ոքի արդյունքով և մեկն էլ համարվել է չկայացած: Կրոկոպը հաղթանակ է տոնել վերջին 10 մենամարտում անընդմեջ: