Սոդայի և մեղրի համադրությունն օգտակար է մի շարք հիվանդությունների բուժման համար, սակայն արդյոք գիտեք, թե ինչ հրաշքներ կարող է գործել այն մաշկի համար։ Այս հարցի պատասխանը կիմանաք հենց հիմա։
Մեղրով և սոդայով այս դիմակի բաղադրատոմսը լավագույնն է, որ պետք է փորձել։ Այն կօգնի ազատվել ակնեից, մուգ շրջանակներից, մաշկի վրայի տհաճ սև կետերից և կպարգևի գեղեցիկ մաշկ, որը դեռ երբեք չեք ունեցել։
Դիմակի մեջ օգտագործվող սոդան կմաքրի մաշկը մեռած բջիջներից և ամեն տեսակի կեղտից։ Այն մաշկը կդարձնի փափուկ, մաքուր և թարմ առաջին իսկ կիրառումից հետո։
Մեղրը բնական հակաբակտերիալ միջոց է, որը հիանալի է ակնեն բուժելու և այն կանխելու համար։ Մեղրը հիանալի միջոց է մաշկի ծերացումը դանդաղեցնելու համար, այն անգամ օգտակար է զգայուն մաշկի դեպքում։ Մեղրը նաև ձգում է մաշկի ծակոտիները և հաղորդում երիտասարդ տեսք։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ են՝
• 4 ճաշի գդալ սոդա
• 1 ճաշի գդալ մեղր
• 2 թեյի գդալ ջուր։
Պատրաստման եղանակը
Սոդան և մեղրը լցնել տարայի մեջ, այնուհետ ավելացնել ջուրը, որպեսզի ստացվի կպչուն խառնուրդ։
Պատրաստի դիմակը քսել մաքուր մաշկին՝ խուսափելով աչքերի և քթանցքների հատվածներից։ Պահել այն 15 րոպե՝ մինչև դիմակը կսկսի չորանալ։ Հնարավոր է առաջանա թևթև ծակծկոց։
Մաքուր կտորը թրջել տաք ջրով և դիմակը մաշկից հեռացնել այդ կտորով՝ կատարելով շրջանաձև շարժումներ։ Այնուհետ լվացվել գոլ ջրով և չորացնել մաշկը։
Եթե դիմակի պարունակությունը շատ է ստացվել, ապա այն կարելի է օգտագործել նաև պարանոցի և կրծքավանդակի հատվածում՝ ցնցուղ ընդունելուց առաջ։
Այս դիմակը կարելի է կրկնել շաբաթը 1 անգամ և արդյունքներն իսկապես կգոհացնեն։