Այսօրվա լրատվական դաշտն առավել ծանրաբեռնված է քաղաքական թեմաներով, ուստի Public.am-ը որոշեց թիրախում պահելով քաղաքական գործիչներին և ոչ միայն, շրջանցել քաղաքական թեմաները՝ պահելով հարցերի դինամիկան, հետաքրքրությունն ու ակտուալությունը։
Շատ շուտով՝ տոներին ընդառաջ մեր սիրելի ընթերցողների դատին կներկայացնենք նոր նախագիծ՝ համեմված հումորով, սուր և հետաքրքիր հարցերով։
Հյուրերը կլինեն տարբեր մասնագիտությունների տեր անձինք, իսկ նրանց ընտրությունը կախված կլինի նախորդ հյուրից, թե վերջինս ում կցանկանա տեսնել Public.am-ի ջերմ տաղավարում, իսկ բլից հարցերի օգնությամբ կծանոթանանք մեր հյուրերի նախասիրություններին։
Չբացելով շատ փակագծեր միայն նշենք, որ մեր առաջին թողարկման հյուրն է ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, իսկ ծրագիրը վարում է ամենասիրված հաղորդավարուհի Դինա Ակոպովնան։
Դե ինչ, սպասեք առաջիկա մեր հանդիպմանը և իմացեք, հաջորդ հյուրը կարող եք լինել հենց Դուք։
Աղբյուրը ՝ Vesti.am