«Արագիլ» հիմնադրամը չի դադարեցրել գործունեությունը եւ շարունակում է աշխատել ինչպես նախկինում: Վերջերս ծնվել է 639-րդ բալիկը, իսկ իրենց հերթին սպասում են եւս 358 զույգ: Այս մասին NEWS.am Medicne խմբագրությանը հայտնել են «Արագիլ» հիմնադրամից:
Հիմնադրամի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ News.am-ի խմբակցություն, Ձեր կայքում հայտնաբերեցինք տեղեկություն այն մասին, որ Աննա Հակոբյանը ասուլիսի ժամանակ նշել է, թե անցյալում արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՕ) անզավակ զույգերի համար ֆինանսավորում էր «Արագիլ» հիմնադրամը, սակայն այժմ այն դադարեցրել է իր գործունեությունը։
Պաշտոնապես հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. մենք շարունակում ենք մեր գործունեությունը առանց փոփոխությունների: Այս պահին ընթացքի մեջ են գտնվում 80-ից ավել զույգեր, ծնվել է մեր 639-րդ բալիկը, իսկ իրենց հերթին սպասում են ևս 358 զույգ: Վերջին թվով պայամանվորված էլ ժամանակավոր դադարեցվել ենք նոր զույգերի գրանցումները:
Որպես ի լրում նշեմ, 2014թ-ից ի վեր գրանցումները իրականացվում տարվա մեջ մեկ կամ երկու անգամ՝ 2 շաբաթից մինչև 2 ամիս տևողությամբ»։