Մեգան Մարքլը Մարոկոյում չար աչքից պաշտպանող դաջվածք է արել

37-ամյա Մեգան Մարքլը եւ 34-ամյա արքայազն Հարրին պաշտոնական շրջագայությամբ Մարոկոյում են։ Ամուսիններն այցելել են դպրոցական պանսիոնատ, ուր Սասեքսի հղի դքսուհին ավանդական դաջվածք է արել։

Տեղի բնակիչները Մեգանին հավատացրել են, որ այդ դաջվածքը կարող է պաշտպանել չար աչքից։ Դքսուհին ուրախությամբ համաձայնել է անել ժամանակավոր դաջվածքը։

Պանսիոնատ այցելելու համար Մեգանն առօրյա ոճ է ընտրել։ Նա նախապատվություն է տվել սեւ կիպ ջինսին, սեւ կոշիկին եւ Alice + Oliviа ապրանքանիշի մուգ կապույտ ժակետին։ Դքսուհին դրանով գեղեցիկ տեսք է ունեցել։

Comments (0)
Add Comment