Երգչուհի Լեդի Գագան «Օսկար» մրցանակի հանձնան արարողության ընթացքում կարմիր ուղեգորգի վրա հայտնվել Էր աշխարհում ամենախոշոր ադամանդներից մեկով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը:
Ադամանդը պատկանում Է Tiffany & Co ընկերությանը եւ ամենամեծ դեղին ադամանդներից մեկն Է աշխարհում: Թանկարժեք քարը 1877 թվականին հայտնաբերվել Է Հարավային Աֆրիկայում եւ կշռում Էր մոտավորապես 288 կարատ, մեկ տարի անց այն ձեռք Է բերել ոսկերչական ընկերության հիմնադիր Չառլզ Թիֆանին: Նույն տարում մշակումից հետո Թիֆանիի ադամանդն ստացել Է 82 նիստ եւ կշռել 128,54 կարատ: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, վերջին անգամ ադամանդը կրել Է Օդրի Հեփբյոռնը 1961 թվականին «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի գովազդային նկարահանման համար: Ոչ մի աստղ այդ զարդով չի հայտնվել պարգեւների հանձնմանը, բրենդը բացառություն Է արել Լեդին Գագայի համար:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, մանյակի ստեղծումն ավելի քան մեկ տարի Է պահանջել եւ բաղկացած Է 481 քարից: Երգչուհին հայտնվել Է Alexander McQueen-ի երկար սեւ զգեստով եւ մանյակը համալրել Է վառ դեղին ու սպիտակ ադամանդներով զարդարված ականջօղերով՝ Tiffany-ի 2019 թվականի հատուկ հավաքածուից: Լեդի Գագան «Օսկար» Է նվաճել «Աստղը ծնվեց» ֆիլմի Shallow երգի համար, երգչուհին երրորդ անգամ Էր անվանակարգվել «Օսկար»-ի, բայց պարգեւն ստացել Է առաջին անգամ: «Օսկար»-ի հանձնման արարողությունը տեղի Է ունեցել փետրվարի 24-ի երեկոյան Լոս Անջելեսում եւ հեռարձակվել Է ABC հեռուստաալիքի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: