Համաշխարհային ճանաչում վայլելող մոդելյեր Կարլ Լագերֆելդի դին կայրեն առանց արարողության, հայտնում AFP-ն։ Նման ցանկություն է հայտնել անձամբ Լագերֆելդը։
«Ես խնդրել եմ այրել դիս, իսկ մոխիրը խառնել մայրիկիս դիակի մոխրի հետ… Եվ Շուպետի (Լագերֆելդի սիրելի կատուն), եթե նա ինձանից շուտ մահանա»,- հրատարակությունը մեջբերում է մոդելյերի խոսքերը։
Ավելի ուշ Լագերֆելդը կտակել է դիակի մոխիրը խառնել զուգընկերոջ՝ Ժակ դե Բեշարի դիակի մոխրի հետ, ով մահացել է 1989թ.-ին ՁԻԱՀ-ի պատճառով։ «Նրա դիակի փոշին մորս դիակի փոշու հետ հանգչում է գաղտնի վայրում։ Մի օր նրանց կմիանամ նաեւ ես։ Բայց ես հուղարկավորություն չեմ ցանկանում։ Մի օր ես եկել եմ, մի օր կհեռանամ»,- ասել է դիզայները։
Կարլ Լագերֆելդը 85 տարեկան հասակում մահացել է փետրվարի 19-ին Փարիզի հիվանդանոցներից մեկում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով։ Դիզայներն աշխատել է Fendi, Chloe, Krizia նորաձեւության տներում։ 1983թ.-ին Լագերֆելդը դարձել է Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը։
Աղբյուրը ՝ News.am