5-ամյա Նորթ Ուեսթը հետեւում է հայտնի մայրիկին եւ գնում է նրա հետքերով։ Աղջնակն արդեն ունի նորաձեւության ամսագրի սեփական շապիկը։ «Իմ ոճային, գեղեցիկ աղջիկ։ Նա սիրում է նորաձեւությունն ու գեղեցկությունը եւ վայելում է ընթացքը», — գրել է երջանիկ մայրիկ Քիմն իր Instagram-ում..
38-ամյա հեռուստաաստղի եւ ռեփեր Քանյա Ուեսթի դուստրը նկարահանվել է գեղեցկության մասին WWD ամսագրի հատուկ համարում։ Լուսանկարներում Նորթը կեցվածք է ընդունել նարնջագույն զգեստով եւ գունավոր սպորտային կաշիկներով։ Չշրջանցեցին նաեւ դիմահարդարումը․ աղջնակի աչքերն ընդգծել են վառ նարնջագույն սլաքները։
Նորթը ոչ միայն նոր սերնդի ներկայացուցիչ է, այլեւ նա առաջ ընկնելով իր տարիքից՝ նոր թրենդներ է ներմուծում նորաձեւության ու գեղեցկության աշխարհներ.
Հիշեցնենք, որ փոքրիկ Նորթն իր մայրիկի հետ 2017թ․-ին մասնակցել էր Interview ամսագրի նորաձեւ ֆոտոշարքին..
Աղբյուրը՝ DailyMail