Հակասթրեսային դիմակ դեմքի մաշկի համար

 

Գեղեցկությունը միշտ սկսվում է խնամված, հարթ մաշկից: Մաշկի խնամքը կօգնի պահպանել այն գեղեցկությունը, որով մեզ օժտել է բնությունը:

Ձեզ ենք ներկայացնում դեմքի մաշկի համար նախատեսված դիմակ, որը հարմար է մաշկի բոլոր տեսակներին: Այս դիմակը պետք է քսել դեմքին տարեկան երկու անգամ՝ 2 շաբաթվա ընթացքում:

Բաղադրություն

  • 1 ճ/գ մեղր
  • 1 ճ/գ թթվասեր
  • 50 գ կաթնաշոռ
  • 1 ձու
  • 6-10 կաթիլ կիտրոն
  • 1-2 սրվակ ալոէ
  • B 1 և B 12 վիտամին
  • Եթե ալոէ կամ վիտամիններ չունեք, ապա կարող եք դրանք փոխարինել ձիթապտղի յուղով:

    Բոլոր բաղադրիչները լավ խառնեք ապակե տարայի մեջ, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ստացված քսուքը երեկոյան քսեք նախապես մաքրված դեմքին, թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք դեմքը սովորականի պես՝ սառը ջրով:

    Եթե յուղոտ կամ խառը մաշկ ունեք, ապա դիմակից հետո քսուք կարող եք չքսել: 2 շաբաթ շարունակ, ամեն երեկո կատարեք այս պրոցեդուրան: Դիմակը կարող եք պահել սառնարանում՝ փակ տարայի մեջ:

Comments (0)
Add Comment