Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Մոսկվայում մասնակցում է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գլխավոր համաժողողվին, որի ընթացքում տեղի կունենա նաեւ EUBC նախագահի ընտրությունները:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը, Երևան ժամանելուց հետո ՀԲՖ նախագահը լրագրողների հետ հանդիպման ընթացքում կներկայացնի նիստում ընդունված մի շարք փոփոխությունները: