Վիրահատություն, որը փրկեց մոր և նորածնի կյանքը

Հայաստանում առաջին անգամ կատարվել է վիրահատություն, որի արդյունքում հաջողվեց փրկել երիտասարդ մոր և նորածնի կյանքը:

Երկու անգամ կեսարյան հատում կատարված, 35 տարեկան հղիին ԳՁՀ տվյալներով ախտորոշվել էր ընկերքի սերտաճում արգանդի սպիի և միզապարկի մեջ: Այն հանդիսանում է լուրջ բարդություն ինչպես մոր, այնպես էլ պտղի համար և կարող է ունենալ մահացու ելք:

Ընկերքի սերտաճումը վերջին 20 տարիների ընթացքում հաճախացել է ավելի քան 10 անգամ, ինչը կապված է կեսարյան հատումների քանակի ավելացման հետ: Ընկերքի սերտաճման հաճախականությունը առաջադիր ընկերքի ժամանակ կազմում է 3, 11, 40, 61%՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կեսարյան հատումներից հետո համապատասխանաբար: Այս ախտորոշման ժամանակ միջին արյան կորուստը կազմում է 3000-5000մլ, մահացությունը կարող է հասնել մինչև 50%-ի:

Նմանատիպ վիրահատությունները ուղեկցվում են մասիվ արյունահոսությամբ (միջինը 5 լիտր): Այդ պատճառով այս վիրահատությունները կատարվում են անոթների փակման տարբեր մեթոդներով (բալլոնային օկլյուզիա, անոթների էմբոլիզացիա կամ տուռնիկետների տեղադրում): Այս վիրահատությունները կատարվում են անոթային վիրաբույժների կողմից:

34 շաբաթական ժամկետում որոշվել էր կատարել կեսարյան հատում, քանի որ  հղիության հետագա շարունակումը կարող էր վտանգել պտղի և հղիի կյանքը: Համաձայն միջազգային չափորոշիչների նախավիրահատական շրջանում  կատարվել էր միզածորանների ստենտավորում, պատրաստվել էին արյան պրեպարատներ, տեղադրվել էր կենտրոնական վենոզ կատետեր, կատետերիզացվել են 2 պերիֆերիկ երակներ, ներարկվել են արյան մակարդելիությունը բաձրացնող պրեպարատներ:

Վիրահատության ժամանակ միջային կտրվածքով բացվել է որովայնի խոռոչը: Հաստատվել է ընկերքի սերտաճումը, դրա հատվածը (այսպես կոչված անևրիզման) կազմում էր 10×10 սմ: Վիրահատության սկզբում կատարվել է կեսարյան հատում ընկերքի տեղակայումից վեր, դուրս է բերվել նորածինը, արգանդը կարվել է, որից հետո, Հայաստանում առաջին անգամ պրոֆ. Դրամփյանը կատարել է ընհանուր զստային անոթների ժամանակավոր օկլյուզիա կեսարյան հատման ժամանակ, ինչը բավականին նվազեցրել է արյան կորուստը: Դրանից հետո կատարվել է արգանդի հեռացում և միզապարկի ռեզեկցիա:

Վիրահատությունը կատարել է պրոֆ. Արա Դրամփյանը առանց հարակից մասնագետների (անոթային վիրաբույժ և ուրոլոգ) ներգրավման: Վիրահատությունը մանրակրկիտ պլանավորվել է, և կատարվել է մանկաբարձ գինեկոլոգների բրիգադայով `պրոֆեսոր Ա.Ֆ. Դրամփյանի և բաժնի վարիչ Սոնա Խաչատրյանի, անեսթեզիոլոգ Նաիրի Աղասարյանի կողմից:

Բժիշկների և բուժ.անձնակազմի բարձր որակավորման և գրագետ աշխատանքի շնորհիվ  ծննդկանը և նորածինը դուրս է գրվել առանց բարդությունների հետվիրահատական 14 օր

Comments (0)
Add Comment