Forbes հանդեսի վարկածով՝ Ռունետի՝ 1,2 մլրդ արժողությամբ գնահատված Wildberries ռուսական խոշորագույն ինտերնետ-խանութի հայտնվելը ամենաթանկ ընկերությունների վարկանիշի չորրորդ հորիզոնականում նրա միակ սեփականատեր Տատյանա Բակալչուկին դարձրել Է երկրորդ կին միլիարդատերը ՌԴ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Forbes-ը:
Ավելի վաղ Ռուսաստանում 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող միակ կինը Ելենա Բատուրինան Էր՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը: Առցանց-ռիթեյլերի արժեքի նոր գնահատումը թույլ Է տալիս Բակալչուկի կարողությունը գնահատել 1 միլիարդ դոլարից ավելի: Forbes-ը նշում Է, թե քանի որ Wildberries ընկերությունը հանրային չԷ, դրա արժեքի գնահատումը կատարվել Է վաճառքների եւ շահույթի ծավալի վերաբերյալ տվյալների հիման վրա, ինչպես նաեւ ըստ համանման նախագծերի մուլտիպլիկատորների եւ վենչուրային կապիտալիստների գնահատումների: Բակալչուկն իր բիզնեսն ամուսնու՝ Վլադիսլավի հետ հիմնել Է 2004 թվականին: Սկզբնապես ամուսիններն զբաղվում Էին Otto եւ Quelle կատալոգներով կանանց համար հագուստի վածառքով, ավելի ուշ Wildberries-ի տեսականիում հայտնվել են նաեւ ապրանքների այլ կատեգորիաներ՝ կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, մանկական ապրանքներ: 2018 թվականին ընկերության հասույթը գնահատվում Էր 1,7 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: