Պատմության մեջ առաջին անգամ միայն կանանցից բաղկացած անձնակազմը բաց տիեզերք դուրս կգա 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է աստղանավորդ Քրիստինա Քուկը:
«Ինչպես ես եմ հասկանում, մենք (Էնն Մաքքլեյնի հետ) ներկայում տիեզերք դուրս գալու առաջադրանք ենք ստացել. ես չգիտեմ, թե դա պաշտոնապես ինչ չափով Է լուսաբանված NASA-ի կողմից: Մենք պատրաստ ենք ցանկացած առաջադրանք կատարել անձնակազմի ցանկացած անդամի հետ»,-ասել Է Քուկը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ միայն կանանցից բաղկացած անձնակազմը բաց տիեզերք դուրս չի եկել: Փետրվարի 21-ին ավելի վաղ ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինը, ամերիկացիներ Նիկ Հեյգը եւ Քրիստինա Քուկը «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավով թռիչքից առաջ քննությունները հանձնելուց հետո միջգերատեսչական հանձնաժողովի կողմից թռիչքի են երաշխավորվել որպես Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հիմնական անձնակազմ: ՄՏԿ-ում նրանք պետք Է անցկացնեն 204 օր:
Նրանք Բայկոնուրի տիեզերակայանից ուղեծիր կուղեւորվեն մարտի 14-ին: Ներկայում ՄՏԿ-ում աշխատում են ռուսաստանցի Օլեգ Կոնոնենկոն, կանադացի Դավիթ Սեն-Ժակը եւ ամերիկուհի Էնն Մաքքլեյնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: