«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալը ներողություն է խնդրել իր հարսնացուից` Մելանի դա Կրուզից դավաճանության համար: Ինչպես հայտնում է «Daily Star»-ը, Մարսիալն ինտիմ հարաբերություն է ունեցել 20-ամյա մոդել Մալիկա Սեմիչիի հետ այն դեպքում, երբ իր ընտրյալը գտնվել է հղիության ութերորդ ամսում:
«Ներողություն եմ խնդրում իմ բարեկամներից, իմ հիասքանչ ընտանիքից և, հատկապես, իմ հարսնացուից այն վնասի համար, որը պատճառել եմ վերջին ամիսների ընթացքում: Սխալվել եմ և շատ եմ զղջում: Նման բան այլևս չի կրկնվի»,- Ինստագրամի իր էջում գրել է Մարսիալը` հրապարակելով իր և Մելանիի համատեղ լուսանկարը: