Մեգան Մարքլի շքեղ բեյբի շոուերը Նյու Յորքում

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ԱՄՆ-ում 5-օրյա արտասովոր ճանապարհորդությունից հետո վերադարձել է Բրիտանիա։ Այն արժեցել է կես մլն դոլար։ ԱՄՆ-ում ապագա մայրիկը մասնակցել է տոնին, որը կազմակերպվել է Ամալ Քլունիի եւ Սերենա Ուիլյամսի եւ նրա այլ աստղային ընկերուհիների կողմից՝ ի պատիվ ապագա երեխայի, հայտնում է Daily Mail-ը։

Բրիտանական կայքի տվյալներով՝ ճանապարհորդության արժեքն ու շքեղությունն ահնագստություն են առաջացրել Բրիտանիայում, չնայած նրան, որ Քենինգստթոնյան պալատում պնդում են, որ այն վճարվել է անձնական միջոցներից։ Baby shower-ը կազմակերպվել է պենտհաուսում, որրը համարվում է ԱՄՆ-ում ամենաթանկ հյուրանոցային համարը։

Մեկ գիշերվա արժեքը կազմում է 75 հազար դոլար։ Այս գումարը չի ներառում գրանցումը եւ հյուրասիրությունը։ Սասեքսի դքսուհուն ուղեկցել են Լոնդոնի թագավորական պահակախմբի նվազագույնը երկու սպա, ինչպես նաեւ ԱՄՆ անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։ Դա ծախսերի ամենամեծ մասերից է։

Տպավորիչ են նաեւ թռիչքի ծախսերը. Gulfstream G450 ինքնաթիռով երկու թռիչքի արժեքը կազմում է 250․000 դոլար։ 16 տեղանոց ինքնաթիռն ունի բոլոր հարմարությունները, որոնք կարող են հարկավոր լինել ապագա մայրիկին։ Այն ներառում է լոգասենյակ եւ փոքրիկ խոհանոց։

Ընդ որում, Մեգանի մտերիմները հայտարարում են, որ ծախսերը կարող են այքան էլ տպավորիչ չլինել։ Ծախսերի մի մասը հոգացել է դերասանուհու ընմերուհիներից մեկը՝ այդ կերպ գովազդելով իրեն։ Մասնավոր ինքնաթիռը Մարքլը վարձակալել է հարուստ ընկերներից մեկից։

Comments (0)
Add Comment