Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում խաղային հերթական օրը կկայանա երկու հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ին: Գերմանական «Շալկե»-ն կփորձի տանը առավելության հասնել «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: