Հղի Մեգան Մարքլն ինքնաթիռով գաղտնի մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու երեկույթի

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը գաղտնի ժամանել է Նյու Յորք՝ նշելու իր առաջին երեխայի մոտալուտ լույս աշխարհի գալը: Այդ մասին հայտնել է Harper’s Bazaar հանդեսը: Ինչպես ճշտվում է, փետրվարի 15-ին արքայազն Հարիի կինը հարսանիքից հետո առաջին անգամ մի քանի օրով ժամանել է Նյու Յորք, որպեսզի հանգստանա, այցելի խանութներ եւ հանդիպի ընկերների հետ:

«Այս ուղեւորությունը հիանալի հնարավորություն է՝ տեսակցելու մերձավորներին եւ մի քիչ ժամանակ անցկացնելու իր սիրելի քաղաքում»,- հայտնել է Մեգանի շրջապատի մի աղբյուր, որը ցանկացել է չնշել իր անունը:

Նրա տվյալներով՝ ուղեւորությունը պլանավորվել է դեռ մի քանի ամիս առաջ: Նշվում է, որ Մեգան Մարքլի մասնակցությամբ երեկույթը նշանակված է փետրվարի 19-ի երեկոյան, հաղորդել է Life-ը:

Comments (0)
Add Comment