Լիլիթ Հովհաննիսյանն իր միջոցներով է իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխան համերգը. բացառիկ մանրամասներ երգչուհու մենահամերգից

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն  այս օրերին ակտիվ աշխատում է և պատրաստվում մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք մենահամերգին, որով կտրվի երգչուհու Dream World Tour-ի մեկնարկը։  Երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35000 դրամ է։

Երգչուհու աշխատանքային թիմը Լիլիթի մենահամերգի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին ու ներկայացրել, թե ինչ սպասումներով է Լիլիթը պատրաստվում այդ օրվան , ինչպես են ամուսնու հետ համատեղում նաև համերգի ռեժիսորական աշխատանքը, ի վերջո, ինչ է սպասվում մենահամերգին։

«Լիլիթ Հովհաննիսյան» ընկերության ներկայացուցիչ Սյուզաննա Խանզադյանը նկատեց, որ թեև այս շրջագայությունը և՛ Լիլիթի, և՛ իրենց բոլորի երազանքներից մեկն է, այնուամենայնիվ, շրջագայության անունն է «Երազ», ոչ թե երազանք կամ երազանքների շրջագայություն:

-Լիլիթի անունը հանդիսատեսին հայտնի դարձավ 13 տարի առաջ` 2006–ին։ Վերջին տարիներին նա համարվում է Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը։ Այս ընթացքում արտերկրում մենահամերգներ ունեցել է, սակայն Երևանում նրա առաջին մենահամերգն է։ Ինչո՞ւ միայն հիմա որոշեց ներկայանալ Երևանի իր հանդիսատեսին։

-Միջազգային չափանիշներին համապատասխան համերգ իրականացնելու համար շատ մեծ հնարավորություններ են անհրաժեշտ, ինչը չկար տարիներ առաջ: Փառք Աստծո, այսօր արդեն հնարավորություն կա իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան համերգ Լիլիթ Հովհաննիսյանի միջոցներով, առանց որևէ այլ կազմակերպության կամ անհատի ֆինանսական միջամտության: Եվ ահա, աշխատում ենք այդ ուղղությամբ:

Բացի այդ, պետք է ասեմ, որ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներն այնքան շատ նամակներ էին ուղղում մեզ՝ պահանջելով կազմակերպել Երևանում արտիստի մենահամերգը, որ այլևս հնարավոր չէր ուշացնել համերգը:

Մարտի 9-ի համերգը թեև փոքր-ինչ ուշացած, այնուամենայնիվ, շատ սպասված իրադարձություն է բոլորի՝ թե՛ Լիլիթ Հովհաննիսյանի, թե՛ նրա երկրպագուների համար:

-Ի՞նչ է սպասվում Լիլիթի երևանյան առաջին մենահամերգին։ Ինչո՞վ է առանձնանալու Լիլիթի «Երազ» մենահամերգը նրա` մինչև այս ունեցած մենահամերգներից։

-Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքում: Հայկական շոու բիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: Այն առանձնանալու է այն առումով, որ ներառելու է բազում խոշոր երկրների քաղաքներ և հանրությանը ներկայացնելու է բացառիկ ու ինքնատիպ շոու ծրագիր:

Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:

–Հայաստանի մարզերում մենահամերգներ ունենալու նպատակ կա՞։

-Չի բացառվում, որ հետագայում համերգներ լինեն նաև մարզերում, բայց այս պահին հստակ ծրագրեր չկան:

Որպես կանոննման համերգները շատ պատասխանատու են երգիչների համար։ Ի՞նչ սպասումներով էերգչուհին պատրաստվում համերգինարդյոք կա նաև հուզմունք ու լարվածություն։

-Լիլիթը շատ հուզված և ոգևորված է: Սա երգչուհու կարիերայի մինչև այս եղած իրադարձություններից ամենահավակնոտն ու բաղձալին է: Եվ արտիստը ջանք չի խնայել՝ հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Comments (0)
Add Comment