Շրջանառության մեջ դրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գեղաթերթիկը

Հովհաննես Թումանյանի թանգարանում «Հայփոստ» ՓԲԸ  կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր.Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը» թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը՝ 20 հազար տպաքանակով:

 

Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը՝ իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին:

Նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

Comments (0)
Add Comment