Հայտնի է աշխարհի ամենաճանաչված բրենդը

Աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը համարվել է Gucci-ին, որի աքսեսուարները շատ հայտնի են եղել ուսումնասիրման ժամանակահատվածում։ Կանանց շրջանում 2018-ի չորրորդ եռամսյակում ամենահայտնի աքսեսուարը՝ Gucci Soho Disco պայուսակն  է դարձել։ Ռեյտինգը կազմվել է Lyst օնլայն հարթակում, որը թույլ է տալիս գտնել գրեթե բոլոր բրենդային հանդերձանքներն ու աքսեսուարները։

 

Երկրորդ տեղում Off-White-ն է, որը շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ։ Երրորդ հորիզոնականում Balenciaga ապրանքանիշն է, որի հանդեպ ուշադրություն է հրավիրել Միշել Օբաման՝ ներկայանալով ապրանքանիշի հանդերձանքով։  Moncler-ը բարձրացել է 12 հորիզոնականով եւ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

Կանանց համար ամենահայտնի իրերի ցանկում ներգրավվել են Gucci-ի լոգոտիպով գոտիները, Veja V10 սպորտային կոշիկները, որոնք հոկտեմբեր ամսին կրում էր Մեգան Մարքլը, Versace Chain Reaction, Balenciaga Speed, Fila Ray սպորտային կոշիկներն ու պայուսակը՝ Saint Laurent բազմագույն շզթաներով։

 

Աղբյուրը՝ Buro247

Comments (0)
Add Comment