Համացանցում ամենաքննարկված անձանցից մեկը 29-ամյա Տատյանա Բրուխոնունովան է՝ Եվգենի Պետրոսյանի օգնականը, ում սիրավեպ են վերագրում արիտիստի հետ։ Նա Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության վկան է դարձել, ինչից հետո չար լեզուները սկսեցին խոսել այն մասին, որ Տատյանան կարող է սիրավեպ ունենալ Եվգենի Վահանովիչի հետ։ Starhit-ի ոճաբանը վերլուծել է՝ ինչով է հումորիստի օգնականի ոճը տարբերվում նրա սիրուհու ոճից։
Տարբերություններն իսկապես նկատելի են. Տատյանան այժմ սովորական անկոց չի կրում եւ նախընտրում է բրենդային շրջանակներ։ Հագուստի դեպքում ամեն ինչ լավելի վատ է. բոլորովին վերջերս Բրուխունովան կրում էր վառ զուգագուլպաներ եւ կոշիկներ, որոնք բաց էին ոտքերի հատվածում, ինչն անկրթություն է համարվում։
Սոցիալական ցանցերից մեկում հրապարակված լուսանկարում Բրուխունովան անհասականալի հագուստ է կրում՝ անհասկանալ ու առանց չափի։ Ոճաբանների կարծիքով՝ այդ հագուստը տարօրինակ է ու անհեթեթ։
Մյուս լուսանկարում Բրուխունովայի ձեռքին մեծ ծաղկեփունջ է, որը «մթագնել է» նրան։ Նա կրում է «անգույնության բոլոր երանգները»։
Նրանք, ովքեր այժմ հետեւում են Տատյանային, կարող են նրան հեշտությամբ մեղադրել Էվելինա Խրոմչենկոյի սճը կրկնօրինակելու մեջ։ Բրուխունովան սկսել է ավելի խիստ կերպարներ ընտրել, ինչպես հայտնի հաղորդավարուհին։
Հիմա Տատյանան ոճային ու ազդեցիկ տեսք ունի․ նա նախընտրում է թանկ կտորներ։ Ոճի երեք բաղադրիչները տարբեր կտորներից են, բայց նույն գունային գամմայում, միեւնույն ժամանակ դրանց երանգներն եւ ֆակտուրաները տարբեր են։
Իսկապես զարմանալի է, որ վերեւում հիշատակված լուսանկարներում պատկերված աղջիկն ու այս ազդեցիկ կինը նույն մարդն են։