Tesla-ի Էլեկտրամոբիլներում կգործի «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»

Tesla ընկերության կողմից թողարկվող Էլեկտրամոբիլներում երկու նոր օպցիոն Է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ֆիրմայի ներկայացուցիչները՝ վերջինիս պաշտոնական Էջում զետեղելով տեսահոլովակ, որը ցուցադրում Է այդ օպցիոնների աշխատանքը:

«Շան ռեժիմը» թույլ Է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ դրանք կսատկեն շնչահեղձությունից եւ բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք Է Էլեկտրամոբիլի սարքային վահանի սենսորային դիսփլեյի վրա սեղմի համապատասխան կոճակը:

Էկրանին կհայտնվեն «Իմ տերը շուտով կվերադառնա» եւ «70 աստիճան ըստ Ֆարենհայթի (21,1 աստիճան ըստ Ցելսիուսի)» մակագրությունները: Միաժամանակ կմիանա օդորակիչը: Բացի դրանից, կատարելագործված Է Էլեկտրամոբիլի հակաառեւանգիչ համակարգը: «Ժամապահի ռեժիմը» ենթադրում Է ավտոմեքենայի շուրջն իրադրության հսկում տեսախցիկների միջոցով: Էլեկտրամոբիլի համակարգիչը կգրանցի բոլորին, ով չափից ավելի կմոտենա ավտոմոբիլին: Դրա մասին տեղեկացումն ավտոմատ կերպով ուղարկվում Է տիրոջ շարժական սարքին: Ավտոմեքենա ներթափանցման փորձի դեպքում Tesla-ի աուդիոհամակարգը դասական երաժշտություն կմիացնի առավելագույն ուժգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-

Comments (0)
Add Comment