Ստամբուլում ընթացող աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Աղասյանը, գրանցելով 16 մ 71 սմ արդյունք, հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն: Նա առաջ է անցել ադրբեջանցի և թուրք մարզիկներից։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքում դարձել է բրոնզե մեդալակիր: