26-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը, որն արդեն մի քանի տարի բուժվում է խորը դեպրեսիայից, որոշել է հանգստանալ ընկերուհիների շրջապատում՝ Մեքսիկայում։ Աստղն իր Instagram-ում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել սպիտակ լողազգեստով, իսկ նրա կերպարը լրացնում են ոսկեգույն ականջօղերը։
«Լավագույն ընկերուհիս ամուսնանում է, այնպես որ մենք շնորհավորում ենք իրեն։ Ապագա միսիս Լոպես», — մեկնաբանել է հրապարակումը երգչուհին։
Հետեւորդները շոկի են ենթարկվել երգչուհու ձեւափոխված կառուցվածքից։ Վերականգնողական կենտրոնում նրա վերջին բուժումը չէր կարող չանդրադառնալ կազմվածքի վրա։ Ինչպես երեւում է աղջիկը գիրացել է, սակայն դա նրան չի հուզում։
Երգչուհին արդեմ մի քանի ամիս է, ինչ տառապում է խորը դեպրեսիայով։ Հիվանդության բարդանալու վտանգը նրա մոտ տագնապային նոպաների առիթ է դարձել։ Անցած տարի հոկտեմբեր ամսին Սելենան հոսպիտալացվել է նյարդային խանգարումներով։ Երգչուհին այս խնդրի պատճառով որոշ ժամանակով փակել է սոցցանցերը, նա սահմանափակել է հարազատների հետ շփումը եւ չի զբաղվել արվեստով..